ՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժումն արձագանքում է նախագահի հրավերին
«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամ, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները:
Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը:
Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ:
Նմանատիպ հոդվածներ
էդ Շմայսի՞ց էիք փրկում երկիրը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառել. «Բարձր տեխնոլոգիաներ...
Փաշինյան-Ծառուկյան միջնորդավորված երկխոսություն է ընթանում. «Հրապարակ»
«Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը...
Նոր դաշինք է ձեւավորվում. այսօր կազդարարեն մեկնարկը. «Հրապարակ»
«Այսօր երեկոյան «Դվին» հյուրանոցային համալիրում մի խումբ ուժեր ազդարարելու են իրենց համատեղ քաղաքական գործունեությ...
Էս կատարյալ պեյզաժին մենակ «դմփ-դմփ-հու»-ն է պակասում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ես ճի՞շտ եմ հասկանում, այս...