ՌԴ-ն չի ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն դիրքորոշումը, որն ունի Թուրքիան Ղրիմի հարցում, չի ազդում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, թեև Ռուսաստանը չի ընդունում այդ դիրքորոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Ղրիմի հարցը շոշափվում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։
«Այստեղ երևի կարելի է խոսել մի թեմայի մասին, որը վերաբերում է տարաձայնությունների կատեգորիային։ Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք բացատրել մեր դիրքորոշումը։ Եվ մենք վստահ ենք, որ մեր թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշտությունն ու հիմնավորվածությունը», - ասել է Պեսկովը։
Լրագրողները հարցրել են` կարելի՞ է ասել, որ Ղրիմի հարցը չի ազդում երկու երկրների հարաբերությունների վրա:
«Կարելի է», - պատասխանել է Պեսկովը։
Ընդ որում` նա հավելել է, որ ռուսական իշխանությունների համար Ղրիմի հարց որպես այդպիսին գոյություն չունի։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երբեմն հակադիր հայացքներ ունի առանձին հարցերում, բայց թուրք առաջնորդն իր խոսքը պահող մարդ է։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...