Որոշ պատգամավորներ ԱԺ են մտել տնտեսական ապրանքների մատակարարման մուտքից. Իշխան Սաղաթելյան
այրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ չնայած Ազգային ժողովի մուտքերը շրջափակված են, սակայն որոշ պատգամավորների հաջողվել է ներս մտնել։
«ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ–ի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։ Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր Ազգային ժողով տեղափոխելու համար։ Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։
Նա դիմել է պատգամավորներին` ասելով, որ ընտրությունը նրանցն է՝ կա՛մ ընտրելու են արժանապատվությունը և կարողանալու են ազատ շրջել հայրենիքում, կա՛մ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին և ստիպված են լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով։
«Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»,–իր խոսքը եզրափակել է Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...