«Մենք միայնակ չենք այս հարցում». Մանուկյանի պատասխանը Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ
Արցախի անկախության ճանաչումը հայրենասիրական քայլ չէ` քաղաքական հարց է և պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը կա՞ ընդդիմության օրակարգում։
«Արցախի ճանաչման հարցը կապված է այդ պահի քաղաքական նպատակահարմարության հետ։ Եթե մենք այդ քայլն անելով չենք գժտվում մեր բոլոր բարեկամների հետ և չենք մնում մենակ, պետք է ընդունել ուրեմն։ Այսինքն` Արցախի անկախության հարցը մեր օրակարգում է, սակայն դրա լուծումը կապված է պրագմատիզմի հետ»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` Արցախի ճանաչումն էմոցիոնալ ազգային հարց չէ, այլ քաղաքական պրագմատիզմի հարց։ Մանուկյանը նշեց` քանի որ Արցախի հարցի լուծման շարունակության համար պետք է այդ գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ուստի նրանց պետք է ինչ–որ բաներ տեղյակ պահել կամ համաձայնեցնել։ «Մենք միայնակ չենք այս հարցում»,–ասաց Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...