«Իրավաբանները թող գնան, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու և դավաճանելու համար». Սաղաթելյան

Եթե վարչապետի աթոռին հայտնված անձը շարունակաբար ոտնահարում է երկրի Սահմանադրությունը, ժողովրդի բնական իրավունքն է` ապստամբել այդ կառավարության դեմ։ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 
Լրագրողները հիշեցրին` նման կոչերի համար շարժման վարչապետի թեկնածու Վազգեն մանուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, ինչին ի պատասխան Սաղաթելյանը նշեց. 
«Մենք հայրենիք ենք կորցնում, դուք քրեական գործո՞վ եք վախեցնում»։ 
Սաղաթելյանը նշեց, որ արդեն իսկ 4 քրգործ կա իր դեմ հարուցված, ևս մեկը ոչինչ չի փոխելու։ 
«Իրավաբանները թող գնան, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու և դավաճանելու համար»,–ասաց Սաղաթելյանը։ 

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ էր հարուցվել դեռ մարտի 3-ին` իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Մարտի 9-ին նույն` ՀՀ քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածով, նրան կրկին մեղադրանք առաջադրվեց։