Ինքն իր ագրեսիվ պահվածքով սադրեց ինձ. Հովիկ Աղազարյանը՝ քաղաքացու հետ վեճի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովի մոտ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և քաղաքացու միջև, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։
Մինչ քաղաքացին հարց էր հնչեցնում, ակցիայի մեկ այլ մասնակից եկավ և, խոսքն ուղղելով Հովիկ Աղազարյանին, ասաց. «Դուք դավաճան եք»։
Արձագանքը չուշացավ, պատգամավորը տաքացած պատասխանեց. «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ»։
Ի պատասխան քաղաքացին ասաց. «Լակոտը դու ես ու քո տղեն, հետս վիրավորանքներով չխոսես, դու իմ հայրենիքն ես ծախել քո կուսակցության ղեկավարի հետ, պարգևավճարներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման»։
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, Հովիկ Աղազարյանը նշել. «Երիտասարդ էր, մի քիչ էլ տաքարյուն էր, ոչինչ կդիմանանք, որևէ բան չկա, ես իրեն չեմ ճանաչում, առաջին անգամ եմ տեսնում:
Առաջինը ես իրեն «լակոտ» ասեցի, որովհետև ինքն իր ագրեսիվ պահվածքով սադրեց ինձ, ես մի փոքրիկ կոպտեցի, հետո ինքը շարունակեց, բայց անցավ»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...