«Եթե չլիներ նախագահի օժանդակությունը` Փաշինյանին չէր հաջողվի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել ». Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ դեռ պատերազմի կեսից բանակը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ։ Մանուկյանը նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ։
«Ինչո՞ւ բանակը դա չարեց։ Չէ, դավաճաններ չեն, ուղղակի շատ օրինապաշտ զինվորականներ են։ Դեռ պատերազմի կեսից պետք է ոտքի կանգնեինք, սակայն ժողովուրդը չէր իմանում, որ պարտվում ենք»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր հաջողվի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել, եթե չլիներ նախագահի օժանդակությունը։ Մանուկյանը նշում է, որ բանակը դրանից հետո էլ իրեն օրինապաշտ է պահում, սակայն Մանուկյանն իրեն այդպես չէր պահի։
Նա ասաց, որ երբ երեկ ԱԺ–ն շրջափակեցին, Օնիկ Գասպարյանի տեղն ինքը լիներ` կձերբակալեր վարչապետին։
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ առաջիկայում Փաշինյանն իր հրաժարականի տակ ստորագրած բոլոր զինվորականներին ազատելու է պաշտոնից։ Նա կոչ արեց զինվորականներին չենթարկվել անօրինական հրամաններին։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...