Ալիևը մինչև Երևանը վերցնելը գերիների հարցը տանել-բերելու է. Թևան Պողոսյան
Գերիների հարցն ինքն իրեն չի լուծվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Շատ հետաքրքիր ձևով սկսել են մանիպուլացնել գերիների հարցը՝ ասելով. «Այ, մի բան խոսենք, խնդիրը չի լուծվի»: Գերիների հարցը ինքն իրեն չի լուծվելու. կամ պիտի ձևավորենք գերիների այնպիսի պաշար, որոնցով ստիպված է լինելու Ադրբեջանը բոլորը բոլորի դեմ փոխանակել, կամ ձևավորենք համաշխարհային այնպիսի սանկցիոն դաշտ Ադրբեջանի դեմ, որ փորձի վերադարձնել, այլ պարագայում չի վերադարձնի: Ինչո՞ւ վերադարձնի: Ալիևը Զանգեզուրն է ուզում, ասում է՝ Երևանն էլ է իմը, մինչև Երևանը վերցնելը ինքը այս հարցերը տանել-բերելու է»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց՝ այսօրվա դրությամբ չենք կարողացել մեր ճանապարհներն այնպես կարգավորել, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենային նոր գերիների պաշար ձևավորել, հակառակը՝ մենք պետք է դա կարողանայինք անել:
«Արդյո՞ք կառավարությունը համարում է, որ պատերազմն ավարտվել է. իրենք չէին ասո՞ւմ՝ հրադադար է, դա նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել, պատերազմով մեզ վախեցնում եք, մանիպուլացնում եք, որ ի՞նչ»,- նշեց նա:
Պողոսյանի կարծիքով՝ հայացքը դեպի ապագա նետել հնարավոր կլինի միայն այն օրը, երբ գործող իշխանությունները հրաժարական տան:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...