Հադրութի և Վարանդայի շրջաններում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Երեկ` մարտի 5–ին, Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարհ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Այսօր որոնումներ կիրականացվեն միայն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,–ասաց Թադևոսյանը։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Քաղաքականություն