Այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան
Հայ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին:
Բաղրամյան պողոտայում ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներին՝ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձնելու կապակցությամբ:
«Հաղթանակ», - բարձրաձայնեց նա: Ներկաները ողջունեցին հանրապետության նախագահի որոշումը:
«Ժամանակն է՝ մյուս կառույցները հայտարարեն իրենց կարծիքը», - ասաց Վազգեն Մանուկյանը՝ դիմելով բոլոր ուժային կառույցներին հայտարարությամբ հանդես գալ, որ պաշտպանում են բանակը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում բանակին դեմ են:
«Ժամանակն է, որ մենք քայլ անենք: Այն, ինչ մենք իրականացնում ենք, մոտենում է ավարտին: Բոլորս այդ ավարտին կմասնակցենք: Այս րոպեին սա մեծ հաղթանակ է», - ասաց Մանուկյանը՝ հայտարարելով, որ երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, կլինի ընդդիմության հերթական հանրահավաքը:
Հանրահավաքի մասնակիցները երթով կպտտվեն մայրաքաղաքում ու նորից Բաղրամյան պողոտա կվերադառնան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ իրականացրեցին
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ևս գիշերելու են այնտեղ։ Բաղր...
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
«Ուղարկեցինք 4 ֆուռ ապրանք, յուրաքանչյուրը 20-21 տոննա, որը բանակ չի հասել. ապրանքը եղել Հայկ Սարգսյանի անունով». Բադալ Պալյան
«Մոտ 3700 մարդ հավաքվեց մեր խմբում ու սեպտեմբերի 27-ից շարունակում ենք աջակցել մեր հայրենակիցներին, Արցախի տարհանված շու...