Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները և ընդդիմադիր քաղաքական գործիչները շարունակում են նստացույցը Երևանի Բաղրամյան պողոտայում:

ԼՈւՐԵՐ.com-ի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցներին է այցելել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները հայտարարել են անժամկետ հանրահավաքի մասին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։

Բաղրամյան պողոտայում արդեն վրաններ են տեղադրվել, որտեղ կգիշերեն ցուցարարները:

Քաղաքականություն

Պատահարներ