«Իսկանդեր»-ների կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին
Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին, Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»։ Այս մասին ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольская правда»-ին։
«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։
Դե, իսկ նրա հայտարարությունը «80-ականների զենքի» մասին՝ դա արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը«Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին։ Իսկ Հայաստանը այդպիսի համալիրներ՝ արտահանվող տարբերակով, էլ ավելի շուտ է ստացել, չէ՞ որ մենք, ամեն դեպքում, դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։
Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։
«Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասած, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր։ Նա, հավանաբար, ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10 տոկոսով պակաս է ռուսականից։ Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից։
Բայց Փաշինյանն ամեն ինչ իրար է խառնել։
Եվ ծիծաղել բան է դուրս տվել, ասելով, որ հրթիռի հայկական մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթում։ Այդպիսի անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,-նշել է կոնստրուկտորը։
Վերջում նա շեշտել է, որ Փաշինյանը լռել է շատ կարևոր բանի մասին ու հիշեցրել․ երբ հայկական «Իսկանդերի» մեկ-երկու վատ թիրախավորված հրթիռներ պայթեցին Ադրբեջանի հենց այդ ամենակարևոր նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պատերազմը պետք է դադարեցնել։
«Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտական լիցքը պայթեր ծիծաղելի-փաշինյանական 10 տոկսով․․․ Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի․․․»,-եզրափակել է Կովալյովը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առար...
Ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը. Որդին՝ հոր զոհվելու սկանդալային տեղեկությունների մասին
Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ:...
Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է 13 տարի
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է։ 2008-ի փետրվարի19-ի նախագահի ընտրությունների կեղծիքների վերաբերյալ պ...
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմ...