Այս պահին չեմ կարող պատվաստման արժեքն ասել. նախարար

Բոլոր պատվաստանյութերն անցնում են կլինիկական հետազոտությունների երեք փուլ: Հայաստան ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան երրորդ փուլի ամփոփած տվյալները և կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, այսինքն՝ կգնահատվի արժեքը, ազդեցությունը և, ի վերջո կշռադատված որոշում կկայացվի։  Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱՆ նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ փոքր թվով պատվաստումներ են արվել.

«Ռուսաստանի կողմից նվեր ստացած պատվաստանյութերի խմբաքանակ ունեինք, բայց մոտ օրերս ավելի մեծ խմբաքանակ կստանանաք: Արդեն ԱՀԿ-ի կողմից մի քանի հավաստաված պատվաստանյութեր կան օգտագործման համար։ Մասնագիտական հանձնաժողովը արդեն հավանության է արժանացրել  դրանցից մի քանիսը»,-ասաց ԱՆ նախարարը:

Վերջինս նաև հայտնեց, որ Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում վարակվածները թինը ընդհանուր թեստավորվածներից երկու անգամ շատ են։  Նախարարի խոսքով, որոշակի դեպքերում, որոշակի  ռիսկային խմբերի համար պետությունը թեստավորում իր հաշվին է իրականացրել, բայց նաև եղել են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմունքներով են հանձնել թեստը։ Նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը։ 

Նախարարը դեռևս չի կարող պատասխանել հարցին, թե որքա՞ն կարժենա պատվաստումը Հայաստանում։

«Այս պահին չեմ կարող պատվաստման արժեքն ասել»։

Քաղաքականություն