Հասարակություն
Քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Փետրվարի 17-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Փրկարարները մի շարք տեղերում իրականացրել են սահմանազատման, ապամոնտաժման, ամրացման աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղեր, քարեր, երեսպատման սալիկներ, դժվարամատչելի հատվածներից հեռացրել են ալեհավաքներ։
[49ea615d42b2fc0e7ce8a8cee605f004.jpg]
[715d180ee369ec63606fd1df792bf1de.jpg]