Հասարակություն
Նախկինները թալանել են բանակը, դրա համար չկարողացանք պաշտպանել Արցախը. Փաշինյանի աջակից
«Կանգնելու ենք Նիկոլ Փաշինյանի կողքին և պաշտպանելու ենք ժողովրդի հեղափոխությունը»,- այսօր Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամներից Հայկ Ստեփանյանը:
Ելույթի ընթացքում նա մեղադրեց նախկին իշխանություններին՝ հայտարարելով, որ վերջինները «30 տարի շարունակ թալանել են Հայաստանի բանակը»՝ փաստացի նրանց մեղադրելով արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի կրած պարտության մեջ:
«Նախկին իշխանություններն զբաղված են եղել բանակը թալանելով: Այսօր եկել և ասում են՝ ինչի՞ բանակը չկարողացավ պաշտպանել Արցախը, որովհետև դուք թալանեցիք էդ բանակը մինչև վերջին կոպեկը»,- հայտարարեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0