Հասարակություն
Ո՞րտեղից կսկսի գործել նոր երթուղին, նոր ավտոբուսներ. այլևս կարիք չի լինի տաքսիներով գնալ աշխատանքի. Մարության
Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցից փետրվարի 15-ից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել:
Այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանի՝ քաղաքում առաջիկայում ներդրվող նոր երթուղիների վերաբերյալ հարցին:
«Ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացել, որ փետրվարի 15-ից կսկսի նոր երթուղի գործել Ծարավ Աղբյուրից և այնտեղի բնակիչներն այսուհետև աշխատանքի կարող են գալ ոչ թե տաքսիներով, այլև մեր հարմարավետ, նոր ավտոբուսներով: Այդ ավտոբուսները Ծարավ Աղյուրից գնալու են մինչև ՋԷԿ»,- նշեց Մարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0