Հասարակություն
Հարսանիք` Սերժ Սարգսյանի քավորությամբ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:
168.am-ին հայտնի դարձավ, որ հարսանյաց արարողության կնքահայրը եղել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես Հայկ Մամիջանյանն ինքը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել. նորապսակներն ու քավորը սահմանափակվել են եկեղեցական արարողությամբ:
Մեր տեղեկություններով՝ հարսանիքը պլանավորված է եղել մինչև կորոնավիրուսը, սակայն նախ՝ համավարակը, հետո՝ պատերազմը, ապա՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահը հետաձգել են ամուսնությունը, և այն վերջապես տեղի է ունեցել երեկ: Եղել է միայն եկեղեցական արարողություն:
[b56872a510b1b89529e51506f29939e3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մարտ ամսից ու՞մ կտրամադրվի 68.000 դրամ աջակցություն. կառավարությունը նոր որոշում կընդունի
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տեղյակ եմ երկու փաստաթղթից». ԱԳ նախարարը տեղյակ չէ Ադրբեջանի հետ կնքված 3-րդ պայմանագրից
Ո՞րտեղից կսկսի գործել նոր երթուղին, նոր ավտոբուսներ. այլևս կարիք չի լինի տաքսիներով գնալ աշխատանքի. Մարության
Ո՞ր թաղամասի գազամատակարումն է դադարեցվել և որքան ժամանակով
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0