ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարներն առաջին բանակցություններն են անցկացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են մի շարք ակտուալ հարցեր։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջին հեթին Սպիտակ տան ղեկավարն Ամանորի կապակցությամբ շնորհավորել է իր գործընկերոջը և ողջ չինացի ժողովրդին։
Այնուհետև Բայդենը հաստատել է, որ իր համար առաջնահերթ են համարվում ամերիկացի ժողովրդի անվտանգության ապահովումը, բարգավաճումը, առողջությունն ու կենսակերպը, ինչպես նաև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածարջանի ազատ և բաց լինելը։
Բայդենն անհանգստություն է արտահայտել՝ կապված Հոնկոնգում, Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում և Թայվանում բռնաճնշումների հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են COVID-19-ի համավարակին դիմակայելու միջոցառումները և առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգության ընդհանուր խնդիրները, կլիմայական փոփոխություններին և զենքի տարածումը կանխելուն վերաբերող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահա...
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունա...
ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությո...
ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի 3 քաղաքացու է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք, ենթադրաբար, այ...