«Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է բանկից խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ
Ոստիկանությունան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ ընկերության Մարտունու «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ 54-ամյա Արարատ Խաչատրյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Ա․Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, յուրացրել է հաճախորդների կողմից ներդրված ավանդների մի մասը:
Քրեական ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ 2017 թվականի հունվարի 19-ին և 2020 թվականի հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզի բնակչուհի 64-ամյա Քնարիկ Մ.-ն «Մարտունի» մասնաճյուղում ավանդի պայմանագրով իր կողմից ներդրել է 170.000 ԱՄՆ դոլար և 50.000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարներից մասնաճյուղի կառավարիչ Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 120.000 ԱՄՆ դոլար և տոկոսագումարների հետ այն հափշտակել է։ Պարզվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Հուսիկ Հ.-ն 2018 թվ.-ի հոկտեմբերի 23-ին և 2019 թվականի մայիսի 6-ին նշված մասնաճյուղում ավանդի պայմանագրերով իր կողմից և իր քրոջ ամուսնու Կարեն Ն.-ի անվամբ ներդրել է համապատասխանաբար 200.000 ԱՄՆ դոլար և 150.000 ԱՄՆ դոլար, ու այդ գումարներից Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 150.000 ԱՄՆ դոլար և տոկոսագումարների հետ այն հափշտակել է։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը փնտրում է «Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչ Ա․Խաչատրյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանները ձերբակալել են «Նոր Մոսկվայի թագավորի» տղային
Ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի գործարար Լազեր Բալաքերիմովի որդուն՝ Կարախան Բալաքերիմովին: Այս մասին հայտնում ե...
Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան)&nb...
Ադրբեջանի մարդկային կորուստները նոյեմբերի 9-ից հետո
Նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունից հետո «ազատագրված տարածքներում» ականների պայթյունների հետևանքով զոհվել են Ադրբե...
Սայաթ-Նովայի պողոտայից 32-ամյա կին է բերման ենթարկվել
Փետրվարի 9-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ Մարի ներկայացած...