Չի բացառվում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու:
Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա:
Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, և չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով:
Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ»:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանները ձերբակալել են «Նոր Մոսկվայի թագավորի» տղային
Ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի գործարար Լազեր Բալաքերիմովի որդուն՝ Կարախան Բալաքերիմովին: Այս մասին հայտնում ե...
Ադրբեջանի մարդկային կորուստները նոյեմբերի 9-ից հետո
Նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունից հետո «ազատագրված տարածքներում» ականների պայթյունների հետևանքով զոհվել են Ադրբե...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել...
Վրաստանի արեւելքում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արեւելքում` Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա, 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ սեյսմոլ...