Երեւանի փոխքաղաքապետը պարզաբանել է մանկապարտեզներ ընդունվելու հետ կապված խնդիրների պատճառը
Մոտ ապագայում քաղաքի մանկապարտեզներ հաճախելու կազմակերպման առումով կարող են փոփոխություններ լինել: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Գայանե Մելքոնյանը:
Նա պարզաբանեց, որ խմբերը կարող են մեծացվել՝ հասցնելով մինչեւ 20 երեխայի, 18-ի փոխարեն: «Ընդունելության հետ կապված ծանր իրավիճակի պատճառը առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի համար մտցված սահմանափակումներն են:
Եթե սահմանափակումները հանվեն կամ մեղմացվեն, պատկերը կփոխվի»,- ասաց Մելքոնյանը: Փոխքաղաքապետը պարզաբանեց, որ եթե սահմանափակումները մեղմացվեն, առաջնահերթությունը կտրվի այն երեխաներին, ովքեր պետք է շարունակեն հաճախումները (ընդհանուր առմամբ նրանք մոտ 3000 են), իսկ այնուհետեւ արդեն այն երեխաներին, ովքեր սպասում են հաստատություն ընդունվելուն (նրանք մոտ 12 000 են)։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Վերադարձած գերիների թվում է նաև տեսանյութից հայտնի Էրիկը
Հայաստան վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են: Նրանց թվում է նաև գերիների մասին տեսանյութից հայտնի Էրիկը: «Գերիներ...