ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի ստեղծած ենթախմբերի առաջին նիստը տեղի է ունեցել
Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի առաջին նիստը տեղի է ունեցել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
Նա հայտնեց, որ ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Մոսկվայում հունվարի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
«Վեոլիա Ջուրը» տեղեկացում է՝ երկար ժամանակով ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վ...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Թուրքիայում նեղսրտել են. Թալեաթ փաշա փողոցը հայ համայնքի ջանքերով անվանափոխվել է
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումնե...
Սոցփաթեթի կիրառումը կընդլայնվի. ինչ ծառայություններից է հնարավոր օգտվել այդ գումարով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբա...