Թուրքիայում նեղսրտել են. Թալեաթ փաշա փողոցը հայ համայնքի ջանքերով անվանափոխվել է
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան:
Փողոցների անվանափոխությունից նեղսրտած թուրք հոդվածագիրը դրանց շարքում հիշատակել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտայի անվանափոխությունը, որը շաբաթներ առաջ տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունների կողմից վերանվանվել էր Արդարության պողոտա:
Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց:
Նշենք, որ 1974թ. թուրքական օկուպացիայի հետևանքով կղզու բաժանումից հետո թուրքական հատվածից ավելի քան 200.000 հույն է տեղափոխվում հունկան հատված, հունական հատվածից՝ 20.000 թուրք տեղափոխվել է թուրքական հատված։ Թուրքական հատվածում գտնվող շատ բնակավայրեր անվանափոխվել են՝ ստանալով թուրքական անվանումներ։ Շատ եկեղեցիներ, վանքեր ու տաճարներ վեր են ածվել մզկիթների։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Սոցփաթեթի կիրառումը կընդլայնվի. ինչ ծառայություններից է հնարավոր օգտվել այդ գումարով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբա...
«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր թռիչքները մի քանի քաղաքներ` ներառյալ Երևան
«Աերոֆլոտը վերսկսում է կանոնավոր թռիչքները Ալմաթի, Բաքու, Երևան, Դելի և ավելացնում թռիչքների հաճախականությունը դեպի Նուր...