Ոստիկանների հետ բախումները դադարեցվեցին. հանրահավաքը ավարտվեց

Իրավապահների հետ բանակցելուց հետո հայահավաքի մասնակիցները հայտնեցին, որ հետ են գնում հանրապետության հրապարակի կենտրոնական հատված, որտեղ ավելի վաղ հավաքվել էին՝ պահանջելու վարչապետի հրաժարականը։ 

Կազմակերպիչները նշեցին, որ հետ գնալը շատ կարևոր է, հայտարարեցին՝ ովքեր չեն ենթարկվում, նշանակում է, որ չեն ուզում հաջողեն, հետևաբար խառնակիչներ են։ 

Հիշեցնենք, որ իրավապահները մի քանի շարքերում կենդանի շղթա էին կազմել շենքի դիմաց, որպեսզի հավաքվածները չկարողանան մտնել կառավարության շենք: Կան բերման ենթարկվածներ։ 

Հրապարակում հայտարարեցին, որ օրվա գործընթացի համար պատասխանատվություն են կրում կազմակերպիչները ու արեցին այն, ինչ ուժերից վեր էր, ապացուցեցին, որ իրենց խոսքի տերն են։ Դիմեցին իրենց հետևողներին, կոչ անելով պետությանը տեր կանգնել, իսկ այսօր պարտվեցին, որովհետև ուժերը անհավասար էին։ 

Հայահավաքի կազմակերպիչները դադարեցրեցին հավաքը, հաջորդիվ գործողությունների մասին կտեղեկացնեն հետագայում։