Հասարակություն
Այվազյանն ու Լավրովը քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը
Unknown
Հունվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը` ներառյալ անվտանգությունը, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ կառուցողական աշխատանքի և շահերի համապատասխանեցման կարևորությունը:
Նախարարները նաև քննարկում են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներով:
Նմանատիպ հոդվածներ
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Unknown
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Unknown
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
Unknown
Հայտնի են Բաքվից ՀՀ վերադարձած գերիների անունները
Unknown