Քենիական բանակը գնելու է թուրքական արտադրության զրահամեքենաներ

Քենիայի Պաշպանության ուժերի (KDF) խոսնակը թուրքական «Star» թերթին տված հարցազրույցում նշել է, որ սահմանների պաշտպանությունն իրականացնելու և ահաբեկչական «Էլ-Շեբաբ» խմբավորման դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար իրենք պատրաստվում են ձեռք բերել թուրքական արտադրության «Hızır» զրահապատ մեքենաներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քենիական բանակը Թուրքիայից կգնի 118 միավոր զրահապատ մեքենա, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմերի համար։

Գնվելիք զրահամեքենաների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 70 միլիոն դոլար։ Քենիայի Պաշտպանության ուժերի մամուլի խոսնակը հայտնել է, որ արդեն բավականին մոտ են վերջնական համաձայնությանը։

Հիշեցնենք, որ «Hızır» (Հըզըր) զրահամեքենաներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել 2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Ի դեպ, թուրքական արտադրության զրահամեքենաների մեջ դրանք համարվում են ամենահզորը։

Քաղաքականություն

Պատահարներ