Հասարակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ:

 

[43f382db1c362d5b283f40330b79738d.jpg]

 

[e6fa892c18d24ccfd57995c42775aa60.jpg]

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

[1901f3c3b321a64b4a8952d1ffdb4b79.jpg]

 

[91d0656f2a86964a05c3742770fd35c0.jpg]

 

Սպահան կատարած այցի շրջանակներում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան:

 

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250