«Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը». Ռուբեն Մելքոնյան
ԱԺ նախագահի գործակալ լինելու հանգամանքը հերքելը կամ ապացուցելն անհնարինության շարքից է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Լուրջ մեղադրանք է հնչել ու դրանից առաջ էլ այս երկրում լուրջ մեղադրանքներ են հնչել, բայց որևէ մեկը որևէ ընթացք չի ունեցել: Կարող ենք եզրակացնել, որ որդեգրված է մի ոճ, ըստ որի, անտեսում են լուրջ մեղադրանքները», - նշեց նա:
Խոսելով ապաշրջափակման մասին՝ թուրքագետը ասել է, որ դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար: Իրավիճակը Մելքոնյանը պատկերավոր այսպես ներկայացրեց՝ «երեխայի ծնունդ, որը եղել է բռնաբարության հետևանքով».
«Այսինքն, Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան հիմա էլ առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում: Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է՝ այլ փաթեթավորմամբ»:
Իսկ այդ ամենն իշխանության կողմից դրական լույսի ներքո ներկայացնելը թուրքագետը համարում է ինքնախաբեություն:
Սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունենրի նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք, ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը:
«Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե այդ պատերազմը երբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն՝ Իրա՞նը, թե՞ Ռուսաստանը՝ դեպքերը ցույց կտան: Բայց ամեն զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ, Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ», - նշեց թուրքագետը: Այդ ամենն անտեսելը նա սխալ է համարում:
Արցախում հայերի ցեղասպանության ժամանակ, ինչպես այլ բնակավայրերի, այնպես էլ Շուշիի բնակչությունը եղել է թիրախում, պատմական փաստեր ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանն՝ ավելացնելով, որ Շուշիի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանությունների, նրանց պարտադրվել է արտագաղթ:
«Բայց դա չի նշանակում, որ Շուշին կորցրել է իր հայկական դիմանկարը: Նույնպիսի արտագաղթ ու ցեղասպանություններ իրականացվել են Վանի, Մուշի, այլ տեղերի հայության դեմ: Բայց դա չի նշանակում, որ որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ վիճարկել է Վանի հայկական պատկանելիությունը», - նշեց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ հնչել է ԱԺ-ում, համընկնում է ադրբեջանական դիրքորոշումներին: Ըստ նրա՝ վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են թողնում, որ այդ ամենը ոչ թե պատահականություն, այլ մշակված գործընթաց է. «Սիստեմատիկորեն հարվածում են ազգային, պետական կարևոր ինստիտուտներին»:
Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին վարչապետի աղմկահարույց հայտարարության մասով գիտնականների լռությանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն էր արել. «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
«Գուցե, իրենց պատվից ցածր համարեն մեկնաբանել կամ բանավիճել տգիտության շուրջ», - ասաց նա:
Բայց մյուս կողմից էլ թուրքագետն առաջ քաշելով հանգամանքը, որ այդ հայտարարությունն արել է երկրի ղեկավարը՝ խորհրդարանական ամբիոնից, նշեց, որ դրան չարձագանքելը նույնպես բերում է որոշակ տարընթերցումների:
«Դրա համար պետք է հստակ ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը, բուն հայկական տարածք է: Եվ քննարկել, թե Շուշին ադրբեջանաբնակ է եղել, այսինքն՝ ադրբեջանական է եղել, հեռու է պատմական օբյեկտվությունից: Շուշին ոչ միայն եղել է հայակական կարևոր բնօրրաններից մեկն, այլև կան բազմաթիվ փաստեր, որ Շուշին Անդրկովկասի կրթական կենտրոններից է եղել: Ի հայտ են եկել նաև փաստեր, որ Շուշիում ձևավորվել են հայկական կրթական որոշակի սկզբունքներ», - ներկայացրեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
«ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է. Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավոր
«Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
«Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը». Տիգրան Ուրիխանյան
Իշխանությունները լավն են, թե վատը, որոշելու համար մի չափորոշիչ կա՝ լա՞վ են ապրում մարդիկ, թե՝ վատ, Հ2 հեռուստաընկերությա...