ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական
Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս...
Հայաստանի ներքաղաքական լարվածության որոշակի ֆոն ապահովելը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի վրա ազդում է նեգատիվ կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինքը ե՞ւս կարծում է, որ ընդդիմության քայլերը խանգարում են գերիների վերադարձին, ինչպես նախօրեին նման տեսակետ հայտնեց վարչապետ Փաշինյանը։
«Նման զգայուն թեման, որը հանդիսանում է բանակցային սեղանի վրա մեզ համար շատ կարեւոր անկյունաքարային հարց՝ ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելը չի նպաստում Հայաստանի դիրքերի ամրությանը»,– ասաց նա։
Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է՝ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը։
«Կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց նա։
Նախօրեին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ չի եղել։ Հրապարակումներ կան, որ 1994թ․-ի հրադադարից հետո, օրինակ՝ 1996-ին 109 գերի է վերադարձել հայրենիք։
«Չեմ բացառում, որ նման բան եղել է, այնպես որ զերծ կմնամ ինչ-որ մեկնաբանություն անելուց, հնարավոր է, որ 1996թ․-ին, այո, միանգամից 109 ռազմագերի է վերադարձել»,- ասաց Մխչյանը։
Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այդ հայտարարության համատեքստն այն էր, որ մինչեւ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը գերիներ եւս ունեցել ենք Ադրբեջանում, բայց այդ թեման երբեք ներքաղաքական շահարկման առիթ չի դարձել։
«Հասկանում եմ, որ այսօր, ցավոք, ադրբեջանական կողմում բավականին մեծ թվով գերու կարգավիճակով հայրենակիցներ ունենք, բայց այդ զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը ճիշտ չէ եւ չի նպաստում հայկական կողմին բանակցային սեղանին ամուր բանակցություններ իրականացնելուն»,– ասաց նա։
Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հարց բարձրաձայնեց, թե «ուզում եք ասել, որ մինչ հակամարտությունն ու ազատագրումը 90 տոկոս եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր»։ Հարցին, թե իր այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք էր, Կարապետ Մխչյանը պատասխանեց․
«Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս եւ Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ»։
Անդրադառնալով ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջին, եւ այդ քայլին Փաշինյանի չգնալուն, Կարապետ Մխչյանն ասաց, որ վարչապետը քաղաքական ուժերին հրավիրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Եթե այդ հարցում կոնսենսուս չլինի, ապա այդ պարագայում ըստ Մխչյանի՝ չեն լինի նաեւ արտահերթ ընտրություններ։
Պատգամավորը կողմ է արտահերթ ընտրություններին, որովհետեւ վերջին իրադարձություններից հետո ըստ նրա՝ դա Հայաստանին անհրաժեշտ է։ Նրա դիտարկմամբ՝ դա վիրահատական գործողություն կլինի, որից պետությունը դուրս կգա առողջացած եւ ուժեղացած։ Ընտրություններ լինելու դեպքում պատգամավորը իշխանության հնարավորությունները բարձր է գնահատում՝ ենթադրելով, խորհրդարանում մեծամասնություն կապահովեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ընդդիմությունն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ. Ռուբինյան
Կարծում եմ ընդդիմադիրները պիտի մի քիչ ավելի լավ ուսումնասիրեն համաշխարհային պատմությունը, որովհետեւ բազմաթիվ դեպքե...
Մասնակցելու ենք և հաղթելու. Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Պատերազմից հետո, առաջին շաբաթվա այլընտրանքն այն էր, որ իշխանափոխությունը լինի սահմանադրակա՞ն ճանապարհով, թե՞ հեղափո...
Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե...
Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել. «Հրապարակ»
«Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մ...