Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին:


«Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից, նա հիշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Կանոնագիրք, որին հղում անելով փորձում է հիմնավորել, որ տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում, այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված»,- ասել է վարչապետը:


Նրա խոսքով. «Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք Հայոցի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է, հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես, ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագին»:

Քաղաքականություն

Պատահարներ