Հասարակություն

Իրաքում երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցրել են այն պահին, երբ հետապնդվում էին իրավապահների կողմից. կան զոհեր

Իրաքում երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցրել են այն պահին, երբ հետապնդվում էին իրավապահների կողմից. կան զոհեր

Բաղդադի կենտրոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, առնվազն 73 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ատ Տայարան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում է շուկան, երկու, միմյանց հաջորդող պայթյուն է որոտացել:

Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումն իրականացվել է երկու մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնք իրենց պայթեցրել են այն պահին, երբ հետապնդվում էին անվտանգության ծառայության աշխատակիցնեի կողմից»: Դեպքի վայր են ժամանում շտապօգնության մեքենաները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250