Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում այն լուրերը, թե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գործակալ է: Այս մասին Հակոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերին:
«Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի Ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալ է:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռ.Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար...
Հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել. Շահնազարյան
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակա...