Արարատ Միրզոյանի գործակալ լինելը ընդդիմությանը չի հուզում. «Հրապարակ»
«Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, որը շոկ է առաջացրել հանրության մեջ, խորհրդարանական ընդդիմությանը բացարձակապես չի հուզել․ ոչ մի ելույթ, ոչ մի հարցադրում, ոչ մի դատապարտող տեքստ այս օրերին չի եղել։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում, որ աշխատում են մի հիմնարկում, որի ղեկավարը թշնամի երկրի կամ ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ է։
Երեկ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից փորձեցինք պարզել՝ գուցե ոչ հրապարակայի՞ն են հետաքրքրվել այս հարցով։ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հարցրինք՝ դիսկոմֆորտ չե՞ք զգում նույն ամբիոնում նստելիս, ինչո՞ւ չեք պարզում՝ ինչն ինչոց է։
Էնֆիաջյանն ասաց, թե զբաղված է, շտապում է, իրեն մարդ է սպասում։ Իրականում պարզեցինք, որ խմբակցությանն ասվել է․ «Դա մեր թեման չի, չենք մտնում դրա մեջ»։
ԼՀԿ-ում էլ չեն ուզում մտնել այդ «թեմայի» մեջ։ Անի Սամսոնյանը, պատասխանելով հարցին, փորձեց անլրջացնել․ «Ըտենց ամեն մեկի վրա կարա շպրտի»։ Վստա՞հ եք, որ ձեռագիրը Արարատ Միրզոյանինը չէ։ «Թող ԱԱԾ-ն զբաղվի»։ Իսկ դուք ի՞նչ եք անում՝ որպես պատգամավոր, որ ԱԱԾ-ն զբաղվի։ «Կան համապատասխան մարմիններ՝ նման հարցերով զբաղվելու համար։ Ես ԱԺ պատգամավոր եմ, ո՛չ լյուստրացիայով եմ զբաղվում, ո՛չ էլ նման հրապարակ նետված տեղեկատվության ստուգմամբ»։
Փաստորեն, Ձեզ չի մտահոգում, որ ԱԺ ղեկավարը կարող է Թուրքիայի գործակալ լինել։ «Եթե ամեն մեկս նման ինֆորմացիա գցենք հրապարակ, հիմա սա պետությո՞ւն է, թե՞ զրուցարան․․․ ԱԱԾ-ն միակ մարմինն է, որ պետք է զբաղվի այդ հարցով»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազն անկեղծացել է. բոլոր հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու համար. «Փաստ»
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալ...
Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե...
Նոր կուսակցություն է ստեղծվում. «Հրապարակ»
Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձեւա...
Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հերիք է այլեւս անցեալո՛վ միայն հպարտանանք. հե...