Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան
«Թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը ես լիովին բավարար եմ համարում: Հիմա ով ինչ ասի պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ի՞նչ ասաց, կամ ի՞նչ արեց: Ես ունեմ կյանքի փորձ՝ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է: Ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելը նույնիսկ ամեն ինչ պարզ էր»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը, որում ԱԺ նախագահին ներկայացրել էր, իբր, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ:
«Մարտավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է էսօր ինչ-որ մի բան հայտարարել և մարդկանց ստիպել, որ հավատան: Մարդիկ այսօր սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, իրենք վերլուծել և որոշում կայացնել»,- նշեց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռ.Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գինի՞ են խմել միասին
Ինչպես երեկ հայտնի դարձավ, հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններից հետո կողմերի միջև նաև ճաշ է տեղի ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Գետինը մտնես, եթե դու Թուրքիայի հետ սահման բացող էիր, 7000 երեխու գլուխ ինչի՞ կերար․ Գևորգ Պետրոսյան
Գլխավոր ստորությունը, որն իրենց թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ ստեղ...