Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,-նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:
Նմանատիպ հոդվածներ
Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, բայց, չստացվեց. իրանահայ գործարարը՝ Եղվարդի նավթավերամշակման գործարանի մասին
Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի: Այս մասին գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ իրանահա...
Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Փաստերի ստուգման հարթակ
Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա...
Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Արցախի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել. «Հարգելի′ հայրենակիցներ Սույն թվականի հունվ...