Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, թե Բարձունքից իջել է և տեսել, որ Արթուր Վանեցյանը տեղակայման վայրում չի, գրել է. «Քյարամյանը պատերազմից պատմում էր իր մանկամիտ ընկալումների շրջանակներում
Արգիշտի Քյարամյանը պատերազմի ընթացքում ՀՀ ամենակարևոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում և հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը։
Պատկերացնո՞ւմ եք, այդ պայմաններում, երբ մեր զորախումբը մարտական առաջադրանք է իրականացնում, հայտնվում է արդեն նկարագրածս կերպարն ու փորձում միանալ մեզ։ Բնական էր, որ զորախմբի տղաների վերաբերմունքը համարժեք պիտի լիներ։
Հիմա այդ անձը պատերազմի մասին իր մանկական տպավորությունների և հատվածական ընկալումների մասին պատմում է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ և ինչ նշանակությամբ։ Օրինակ՝ պատմում է, թե վերադառնալով դիրք՝ չի տեսել Արթուր Վանեցյանին, առանց հասկանալու, որ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, և բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից։ Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից։ Այսպիսի պատմությունները շատ-շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն մեր զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները։
Ի վերջո, պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել։ Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում և հիմա ինչ առաջադրանք է կատարում։ Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « CO...