Ոչ թե վիրավոր քաղաքացին է գալու նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Փաշինյան
Կառավարությունը փոփոխություններ կատարեց բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստում նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:
Ըստ նրա, գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « CO...