Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից առանցքային դրույթների խախտումներով. արտգործնախարար
Հայաստանը` որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ, խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, որի հետևանքով մեկ վիրավոր զինվոր ունենք։ Մենք կիսում ենք Արցախի ՊԲ–ի և ԱԳՆ–ի հայտարարությունները, որով խստորեն դատապարտում էին ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները»,–ասաց նախարարը։
Այվազյանի խոսքով` ադրբեջանական կողմը խախտում է հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը, ըստ որոնց` կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած տեղերում, դադարեցնեն կրակն ու վերադարձնեն գերիներին։ Նախարարը նշեց` որոշ դեպքերում այս խախտումները եղել են կապակցված, օրինակ` Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդի ուղղությամբ հարձակումը, որի ժամանակ 64 զինվոր գերի վերցրին։
Արտգործնախարարն անդրադարձավ նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած պատմամշակութային կոթողներին` ասելով, որ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք պահպանելու ուղղությամբ։ Սակայն, ըստ նախարարի, մինչ այժմ միջազգային հանրության` մշակութային կառույցների պահպանման ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « CO...