Ինչո՞ւ են իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ. «Փաստ»
«Վերջին շրջանում իշխա նական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետեւողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ փորձում են վարկաբեկել նրան:
Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երեւի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաեւ դրանից առաջ) եւ հետ պ ատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:
Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռեւս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը:
Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»,- այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...