Տեղահանված արցախցիները ավտոմեքենայի հետ կապված որոշ գործարքներ կարող են իրականացնել նաև Հայաստանում
Ադրբեջանիվերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը: «Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնել, սակայն պետհամարանիշ և տեխանձնագիր տրամադրվում են միայն Արցախում»,-պարզաբանեց Արցախի ՃՈ պետի տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...