Հասարակություն

Շիրակի թեմի առաջնորդն ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ

Շիրակի թեմի առաջնորդն ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ
Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ…

Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է։ Հոգևորականը պարտավորված չէ որևէ տեղ որևէ կարգ մատուցել՝ որևէ մեկի ցանկությամբ»,-ասաց նա։

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ հոգեհանգստի կարգ, այնուամենայնիվ, մատուցվել է․ «Մատուցել է այն հոգևորականը, ում համար տհաճ չէ վարչապետի ներկայությունը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250