Ապատեղեկատվություն է. ԱԳՆ-ից՝ պատերազմի նախօրեին և դրա ընթացքում 110 անձի դիվանագիտական անձնագիր տրամադրելու լուրերի մասին
Քիչ առաջ Mediaport թելեգրամի ալիքը տեղեկություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի ԱԳՆ-ն պատերազմի նախօրեին և դրա ընթացքում 110 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել. այդ անձանց անունները գաղտի են պահվում: Բացի այդ, նոյեմբերի 10-ից հետո պաշտոնանկ եղած նախարարները չեն հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերը: Այս ամենն ուշագրավ է այն տեղեկությունների ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երկրում աճող հակաիշխանական տրամադրությունների ֆոնին Հայաստանից փախչելու և եվրոպական երկրներում ապաստան գտնելու տարբերակներ են փնտրում»:
Auroranews- ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...