Իմ տղայի հրանոթն այն քիչ հրանոթներից մեկն է եղել, որը մինչև վերջին վայրկյանը Շուշիում կրակել է. Անդրանիկ Քոչարյան

Քարվաճառն, իհարկե, շատ կարևոր հանգույց է: Մենք ունենք զարկերակներ, մեկը՝ Շուշիով, մեկը՝ Քարվաճառով, և շատ լավ կլիներ, որ Քարվաճառի ճանապարհի նույնպես լիներ ռուսական վերահսկողության տակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Շատ կարևոր է, որ Արցախի բնակչությունը ոչ թե լքի Արցախը, այլ մնա իր տեղում, մենք էլ ավելացնենք իրենց անվտանգության բաղադրիչը՝ թեկուզ ռուսների միջոցով», - ասաց Քոչարյանը` չկոնկրետացնելով սակայն, Քարվաճառի շուրջ բանակցություններ գնում են, թե ոչ:

Անդրադառնալով Շուշիի անկման թեմային՝ պատգամավորը ասաց, որ իր տղայի՝ Վազգեն Քոչարյանի հրանոթն այն քիչ հրանոթներից մեկն է եղել, որը մինչև վայրկյանը կրակել է:

«Հիմա մարտերը գնո՞ւմ էին, թե՞ չէ: Դա ասում է իմ տղան, երբ ամեն ինչ կանգնեցված էր: Իմ զավակն ասում էր` «հայրիկ, այսօր կարողացանք այսքան կրակենք, բա հետո՞»: Մենք չենք համակերպվում կորցրածի հետ, որովհետև ես ունեմ կենսագրություն: Կարո՞ղ է ինչ-որ մեկը համակերպվի, որ Վազգեն Սարգսյանի արձանը միայնակ մնալու է Շուշիում: Բայց որպեսզի դրա հետ չհամակերպվենք, պետք է ամուր պահենք երկիրը», - ասաց պատգամավորը:

Քաղաքականություն