Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում. հաղթում է համավարակը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրադադարի կոչ է անում համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «միակ հաղթողը կլինի համավարակը»:
Associated Press-ին տված հարցազրույցում Գուտերեշն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացմանը:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք »,- ասել է նա:
Գուտերեշը նշել է, որ նույնը կարելի է ասել Լիբիայի, Եմենի, Սիրիայի, Աֆղանստանի, աֆրիկյան Սահել շրջանի եւ այլ հակամարտությունների մասին:
«Ես այստեղ եմ՝ նրանց բոլորին կոչ անելու հասկանալ, որ պատերազմում անհնար է հաղթել»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը` հավելելով. «Միակ ճանապարհը ուժերը միավորելն է` զինադադարի, քաղաքական բանակցությունների եւ COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը համավարակն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտ...