Քիմ Քարդաշյանը. «Մենք մեկ համընդհանուր ազգ ենք: «Հայկական ջարդերը» անվանափոխեք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով»
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանը:
Նա ինսթագրամյան «Սթորիզ» բաժնում գրառում է արել՝ այդ իրադարձությունն իր «ծննդյան լավագույն նվերն» անվանելով:
«Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի... «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց, Արցախի հայերի վրա կատարված կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Հայ ազգային կոմիտեին և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանին իրականացրած տքնաջան աշխատանքի համար:
«Միասին այս դժվար ժամանակներում աղոթում ենք բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով: Մենք մեկ համընդհանուր ազգ ենք»,- գրել է Քարդաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտ...