Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից. Պուտինը հիշեցրել է Սումգայիթի դեպքերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբում ունեցել է էթնիկական առճակատումների բնույթ և սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս հակամարտությունը չի սկսվել որպես զուտ միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական առճակատումներից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում իրագործվեցին դաժան հանցագործություններ հայ ազգի նկատմամբ: Հենց սա ամբողջությամբ մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...
ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտ...