Ռուսական օդուժը թիրախավորել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորմանը
Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:
Tert.am-ի փոխանցմամբ գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը, ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ինչի արդյունում ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել Ջաբալ ալ-Զավիա շրջանում:
Նշվում է, որ այս ավիահարձակումը հաջորդել է մեկ օր առաջ տեղի ունեցած ավիահարվածներին, որոնք իրականացվել են նույն շրջանում:
Աղբյուրի տվյալներով՝ մինչ ռուսական օդուժը երեքշաբթի հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, թուրքական զորքերին նկատել են հյուսիսային Համա նահանգի դիտակետից հեռանալիս, որն Անկարայի խոշորագույն դիտակետն էր սիրիական նահանգում:
Նմանատիպ հոդվածներ
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
BBC-ին հոդված է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Ադրբեջանը զոհերի մասին՝ ընդգծելով, որ, ճիշտ է, վերջինս չի բարձրաձայնում...
Մանվել Գրիգորյանը շտապ տեղափոխվել է Հայաստան. վերակենդանացման բաժանմունք է. պաշտպան
ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մ...