Հայկական կողմն ամեն ինչ անում է բարեկամ Իրանին որևէ տհաճություն չպատճառելու համար. վարչապետ
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Իրանի տարածք ականներ ընկնելուն և բազմաթիվ ԱԹՍ-ներ Իրանի օդային տարածք մուտք գործելուն:
Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը նշել է, որ եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում է: «Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի»,- ասել է վարչապետը:
Իրանի տարածքում մի քանի անգամ անօդաչու թռչող սարք է ընկել, վերջինը՝ հոկտեմբերի 20-ին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ևս իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ, որը գրեթե վնասված չէր:Մասնագիտացված լրատվամիջոցները, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք էին հայտնել, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ էր: ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում: Պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել է, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...