Երբ ես վեց տարեկան էի, մեր բակում խաղում էի վերգետնյա ականի հետ և արդյունքում կորցրեցի տեսողությունս. Արտակ Բեգլարյան
Շատ երեխաներ այստեղ երբեք այլևս չեն տեսնի իրենց հայրերին, բայց ես հույս ունեմ, որ գոնե դուք կսկսեք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Արտակ Բեգլարյանի հոդվածում, որն հրապարակվել է «American Conservative»- լրատվամիջոցում։
Երբ ես վեց տարեկան էի, մեր բակում խաղում էի վերգետնյա ականի հետ և արդյունքում կորցրեցի տեսողությունս։ Բայց նույնիսկ այդ ժամանակ զավեշտն ինձանից չվրիպեց։ Հանրապետությունը, որտեղ ես ապրում էի, միևնույն է անտեսանելի էր։ Այն չէր կարելի գտնել քարտեզի վրա։ Այն չէր ճանաչել աշխարհի ոչ մի ազգ։
Այսօր ես այդ անտեսանելի Հանրապետությունում ՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ , մարդու իրավունքների հանձնակատարն եմ։ Այն պահից ի վեր, երբ ես ստանձնեցի պաշտոնը երկու տարի առաջ, իմ խնդիրն էր պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքներն այս հողի վրա ցանկացած ոտնձգությունից՝ հենց Արցախի կառավարության կամ ցանկացած օտարերկրյա հակառակորդի կողմից։
Դա աբսուրդ, գրեթե անիրագործելի առաքելություն էր՝ պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք գոյություն չունեն միջազգային հանրության համար։ Չնայած իմ հրավերներին, միջազգային ոչ մի խոշոր իրավապաշտպան կազմակերպություն երբեք չի այցելել մեր հանրապետություն, որպեսզի ստուգի, թե ինչպես են Արցախում պաշտպանվում երեխաների, կանանց, հաշմանդամների և բնակչության այլ խոցելի խմբերի իրավունքները, կամ իր ներդրումն ունենա մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման մեր ջանքերում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...