Բանկերը իրենց հայեցողությամբ կներեն զոհվածների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկերը
Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ և ոչ պարտադրված կներեն զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտականությունները։
Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Հարցն այն է, որ գործնականում հնարավոր էլ չէ պարտադրել կողմերից մեկին։ Խոսքը հնարավորությունների և նպաստավոր պայմանների մասին է, և բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ներել վարկային պարտավորությունները` առանց հարկային հետևանքներ կրելուե,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` որ այսօր օրենքի առաջին ընթերցման ժամանակ թյուրըմբռնում է եղել, և շատերը մտածել են, որ բանկերը բոլոր զոհվածների վարկերն են մարելու։
Նշենք, որ խորհրդարանը նախագիծն ընդունեց 75 կողմ ձայնով։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...